Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը շնորհավորել է Արտյոմ Մխոյանին Ծառայության ղեկավարումը ստանձնելու առիթով, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ձեռքբերումների համար և նշել, որ Արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ցանկացած գործողություն ու վարքագիծ վերագրվելու է Հայաստանի Հանրապետությանը: «Հետևաբար, արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նոր Կառավարությունն ունի ժողովրդի լիակատար աջակցությունը, ժողովուրդն է իշխանության տերը, հետևապես, ստանձնելով պետությանը ծառայելու պատասխանատվությունը, պետք է անել առավելագույնը ժողովրդի սպասումները բավարարելու համար: «Մենք ձևավորելու ենք նոր մոտեցումներ, և այն հիմնախնդիրները, որոնք կան այս համակարգում, պետք է աստիճանաբար ու հետևողականորեն լուծվեն: Կոռուպցիան պետք է վերանա համակարգից և այն պետք է տեսանելի լինի Հայաստանի քաղաքացուն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ կարևորելով քրեակատարողական ծառայողի սոցիալական երաշխիքների ապահովումը:

Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար և հավաստիացրել, որ իրենց աշխատանքով ցույց են տալու, որ Ծառայությունն ի զօրու է լուծել ցանկացած խնդիր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

Հայերեն

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ