Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Նախիջևանում թեժ զարգացումները դեռ առջևում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախիջևանը տարածաշրջանում հակասության մի նոր թեժ կետ է դառնում, որտեղ զարգացումները դեռ առջևում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Նախիջևանում գնալով ակտիվանում են Թուրքիայի գործողությունները: «Մենք ականատես ենք լինում, որ Նախիջևանում մի կողմից թուրքական գործոնն է ակտիվանում, մի կողմից ավելի հաճախակի են դառնում թուրք-ադրբեջանական բանակի զորախաղերը, մյուս կողմից էլ՝ ադրբեջանական բանակն է այստեղ ակտիվություն ցուցաբերում»,-նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը հավանական համարեց, որ Մոսկվա այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը կբարձրացնի: «Մոսկվան ևս խնդրի կողմ է հանդիսանում, Կարսի պայմանագրի ստորագրմանը մասնակից է եղել»,- հավելեց Սաֆրաստյանը՝ անթույլատրելի համարելով Ադրբեջանի կողմից թուրքական հովանու ներքո ցուցաբերած ագրեսիվությունը: Այն, ինչ հիմա իրականացվում է Նախիջևանում, իրականացվում է Թուրքիայի հորդորով, և դա նպատակ ունի կամաց-կամաց փոխելու աշխարհաքաղաքական այն հավասարակշռությունը, որն այս տարածաշրջանում հաստատվել է: Մոսկվայի շահն է թույլ չտալ, որ տարածաշրջանում հավասարակշռությունը փոխվի»,- հավելեց բանախոսը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին