Հասարակական

ՀՀ դեսպանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 8-ին հանդիպեց ԳԴՀ արտաքին գործերի նորանշանակ պետնախարար Միշել Մյունթեֆերինգի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-գերմանական հարաբերություններին, քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում հետևողական համագործակցության կարևորությանն ու հեռանկարներին:

Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան և ընդգծվեց պատրաստակամությունը՝ շարունակելու այն վերոնշյալ ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում