ՀՀ վարչապետի որոշմամբ արդարադատության փոխնախարարներ են նշանակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանը, Վիգեն Քոչարյանը, Սուրեն Քրմոյանը և Արտակ Ասատրյանը նշանակվել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալների պաշտոնում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումները տեղադրված են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
Կարդացեք հոդվածը` English