Մեկնարկել է աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովը. «Արմենպրես»-ի տնօրենը ելույթ կունենա. ՈՒՂԻՂ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում մայիսի 24-ին մեկնարկել է աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Նա ելույթ կունենա «Ժուռնալիստիկայի ապագան նոր մարտահրավերների պայմաններում» թեմատիկ քննարկումների ընթացքում, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Kyodo News-ի (Ճապոնիա) գործադիր տնօրեն Հիրոկի Սուգիտան, Associated Press-ի (ԱՄՆ) միջազգային նորությունների գծով փոխնախագահ Իեն Ֆիլիպսը եւ ANSA-ի (Իտալիա) գլխավոր տնօրեն Ջուզեպե Չերբոնեն:

Քննարկման հիմնական առանցքը կլինի այն, որ թվային տեխնոլոգիաների ու սոցիալական ցանցերի արագ զարգացման շրջանում պրոֆեսիոնալ լրագրությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ: Որոշ մասնագետներ կանխատեսում են, թե շատ լրատվական գործակալությունները փոխակերպվելու են լրատվական ագրեգատորների: Մասնակիցները կքննարկեն, թե ժամանակակից աշխարհում ովքեր կարող են իրենց լրագրող համարել, արդյոք ապագա ունի ավանդական լրագրությունը արագ փոփոխվող աշխարհում: Աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչները կխոսեն այն մասին, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը ազդել լրագրության վրա, ինչպես կարող են մեդիայում տեղի ունեցող փոփոխություններն օգտագործվել հավաստի տեղեկատվության արագ տարածման համար, որտեղ են թաքնված այդ փոփոխություններով պայմանավորված սպառնալիքներն ու ինչպես կարող է տեսանելի ապագայում առկա մարտահրավերների պարագայում զարգանալ ժամանակակից լրագրությունը:

Աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին, ինչպես նաեւ ՊՄՏՀ-2018-ի գործարար ու մշակութային ծրագրին կմասնակցեն ավելի քան երկու տասնյակ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Վիետնամի, Գերմանիայի, Եգիպտոսի, Իրանի, Իսպանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Չինաստանի, Կուբայի, Լիբանանի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ճապոնիայի մոտ 30 խոշորագույն լրատվական ծառայությունների 50-ից ավելի ղեկավարներ:

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով