Հասարակական

ՀՀ վարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիրխորհրդարան»նախաձեռնությաննախագահ Գարեգին Չուգասզյանի հետ և խնդրել նրան դադարեցնել հացադուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը: Միանում եմ պարոն Փաշինյանի խնդրանքին»,- նշել է Աղաջանյանը:

Մայիսի 18-ին երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մատենադարանի բակում հանդիպել էր հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանին և հորդորել չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը: Նրան օրերս այցելել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Մի քանի օր անց, սակայն, նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրան ազատ էին արձակել: Չուգասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հետագայում չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել էր, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2018թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս նա բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա օրեր անց ազատ արձակվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի միջնորդությամբ: Չուգասզյանը հացադուլի մեջ է ապրիլի 24-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում