ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Իհարկե, կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որովհետև մենք այն դիտարկում ենք ոչ միայն պրակտիկ, այլև գաղափարական դաշտում: Ըստ էության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ընկալումը հետևյալն է, դա գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հայերն այլևս «անհնարինություն» վերնագրված պատնեշների առջև չեն և անհնարին ոչինչ չկա, բոլոր նպատակներն իրագործելի են: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկն է, դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը»,-հավելեց գործադիրի ղեկավարը:

Նա ոլորտի մասնագետներին կոչ արեց շարունակել առաջամարտիկի դերակատարումը, քանի որ աշխարհն էլ է հայերին այդպիսին համարում: «Շնորհակալ եմ այդ գործում հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության համար»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Համագումարին մասնակցում են նախարարներ, դեսպաններ, ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ