ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հանդիպել է բողոքող ակտիվիստների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը մայիսի 18-ին հանդիպեց բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարՍամվել Բաբայանիգործով բողոքը:

«Սամվել Բաբայանի գործը մեկ ամիս առաջ ներկայացվել է Վճռաբեկ դատարան, որպեսզի նրա մեղադրանքը բեկանվի և արդարացում լինի: Մենք գիտենք, որ սահմանված է եռամսյա ժամկետ, որի ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել հայցը վարույթ, բայց կարող է նաև չընդունել: Մեր պահանջը այն է, որ հնարավորինս սեղմ ժամկետով ընդունվի վարույթ և արդարացում լինի», -նշեց վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը նշեց, որ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետև դա կախված է գործի բարդությունից: Նրա խոսքով` սույն գործով բողոքը մուտքագրվել է սույն թվականի ապրիլի 17-ին և եռամսյա ժամկետում որոշում պետք է կայացվի:

«Ցանկացած գործով պատասխանը լինելու է գործող օրենսդրության շրջանակներում: Քանի դեռ մենք որոշում չենք կայացրել, ուրեմն մենք պատրաստ չենք հանգել համապատասխան հետևության: Անլուրջ է լինելու, եթե որևէ պաշտոնյա ասի, որ այս կամ բողոքի վերաբերյալ պատասխան կտա 5 օրում, 10 կամ 20 օրում»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ ճնշում իր վրա որևէ մեկը չի գործադրել և չի կարող գործադրել:

Նա նաև ներկայացրեց նախորդ տարվա վիճակագրությունը դատապարտյալների արդարացումների հետ կապված: «2017 թվականին 180 անձի նկատմամբ կայացվել են արդարացման դատական ակտեր, ինչը կազմում է շուրջ 5 տոկոս դատապարտված անձանց: 10 տարի առաջ Հայաստանում արդարացված անձանց թիվը եղել է 25` 0.7 տոկոս»,- ընդգծեց նա:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանան, թե գործը ինչ փուլում է և հաջորդ ակցիան լինելու է մայիսի 21-ին:

ՍամվելԲաբայանըմեղավորէրճանաչվելՀՀքրեականօրենսգրքի38-235-րդ հոդվածի2-րդմասովու190-րդհոդվածի1-ինմասովևդատապարտվել6տարվաազատազրկման:

Նրանմեղադրանքէրառաջադրվելայնբանիհամար,որնադրդելէմիխումբանձանց`նախնականհամաձայնությամբապօրինիկերպովռազմամթերքհանդիսացող«Իգլա»տեսակիդյուրակիրզենիթահրթիռայինհամալիրձեռքբերելուն,փոխադրելունևպահելուն,ինչպեսնաևփոխարկմանարդյունքումձեռքէբերելհանցավորճանապարհովստացվածգույք:

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ:

Հայերեն English

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը