Բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ. Զեյնալյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

Նախարար Զեյնալյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա:

«Մենք բոլորս գործնականում ականատես ենք եղել կոռուպցիայի ազդեցությանը մեր տնտեսության, ժողովրդագրական պատկերի վրա: Ուստի, հարկ եմ համարում ազդարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ: Ընդ որում, ժողովրդավարության վերելքի և հանրային իշխանության նկատմամբ հասարակության վստահության աննախադեպ բարձր մակարդակի այս փուլում հավասարապես կարևորվում է բոլոր կողմերի, այն է՝ պետական իշխանության բոլոր օղակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտի, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների ջանքերի մեկտեղումն՝ ուղղված ընդհանուր նպատակը կյանքի կոչելուն»,-ասել է Արտակ Զեյնալյանը:

Այս համատեքստում, արդարադատության նախարարը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ինչպես որ անհանդուրժող եղել են այլ բացասական երևույթների նկատմամբ:

«Երկրում տեղի ունեցած փոփոխությունը պետք է իրականացվի և դրսևորվի բոլորիս վարքագծի մեջ»,-հավելել է Զեյնալյանը:

Քննարկման ավարտին, արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել նման հանդիպումները և նկատել, որ դրանք չափազանց կարևոր դեր ունեն հակակոռուպցիոն գործընթացները հաջողելու և արդի մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու և դրանք հաղթահարելու հարցում։

Աշխատաժողովին հաջորդել է երկխոսություն ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ