Զինկոմիսարիատների մասին որոշումները հետաձգվել են մինչև հունիսի 21-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև հունիսի 21-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող աշխատակիցներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նշել է, որ լուծումն այնպիսին պետք է լինի, որից կշահի թե պետությունը, և թե զինկոմիսարիատների աշխատակիցները: «Այդ բարեփոխումը բանակաշինությանը միայն օգնելու է, դրանից բանակն ու պետությունը շահելու է և դա օգուտ է մեզ բոլորիս: Եկեք այդ գործընթացին բացասաբար չվերաբերվենք»,- աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է փոխվարչապետը:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ խնդրի լուծումները լինելու են փոխզիջումային: «Հարցը կքննարկվի նաև կառավարության նիստի ընթացքում»,-տեղեկացրեց Միրզոյանը:

Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զինկոմիսարիատի աշխատակիցներին ընդունել է նաև ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Ապա նրանց հետ հանդիպել են գլխավոր զինվորական կոմիսարն ու պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀպաշտպանությաննախարար Դավիթ Տոնոյանն էլ հանձնարարել է շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:Նախարարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։

Հայերեն Русский

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին