Տարոն Մարգարյանը իրավապահներին կոչ է անում զբաղվել ակտիվիստների կողմից քաղաքապետարանի շենք ներխուժելու հարցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգու տարածքում բարեկարգումից հետո որևէ սրճարան և ռեստորան չի լինելու. այն պատկանելու է երևանցիներին: Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ այդ այգին երկար տարիների տրված է եղել վարձակալության, որից հետո վարձակալն այն վերադարձրել է Երևանին, իսկ Վարդանյանների ընտանիքը ստանձնել է այգին բարեկարգելու աշխատանքները:

«Բարեկարգման աշխատանքներն արդեն երեք ամիս ընթանում են: Այգին որևէ առևտրային, սրճարանային տարածք չի լինելու, այն լինելու է համայնքինը, իսկ ինչ վերաբերում է ծառերի հատմանը, Վարդանյանների ընտանիքն իր ծրագրում կանաչ տարածքի ավելացում ունի: Եթե իրականում որոշ քանակի ծառեր են կտրվել, համոզված եղեք՝ մի քանի անգամ ավել ծառեր են տնկվելու: Երբ այսօր Վարդանյանների ընտանիքը մամուլով կներկայացնի այդ ծրագիրը, այդ ժամանակ մենք պատրաստ ենք մյուս հարցերին պատասխանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարգարյանը:

Նա անդրադարձավ նաև մայիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում ակցիայի մասնակիցները ներխուժել են քաղաքապետարանի շենք:

«Ես դատապարտում եմ այդ գործողությունները: Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, նրանք ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խանգարել: Ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այս հարցով: Մենք որպես տեղական ինքնակառավարման մարմին անկախ ենք և իրականացնում ենք մեր ծրագրերը, նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նա շեշտեց, որ հարգում է երևանցիների խոսքը, միշտ լսել է նրանց և հաշվի է առնելու այն խնդիրները, որոնց մասին երևանցիները բարձրաձայնում են:

Հայերեն English Русский

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց