Իսրայելի հետախուզության նախարարը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու որևէ պատճառ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը բարոյական և պատմական ոչ մի պատճառ չի տեսնում, որպեսզի Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ynetnews.com-ը, Կացն ընդգծել է, որ կառավարությունը պետք է աջակցի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու և դատապարտելու մասին օրինագծին:

Իսրայել Կացը նաև քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ընդգծելով, որ նա վերջին մարդն է, ով կարող է իրենց դասեր տալ, բայց առաջինն է դա անում:

Նա կոչ է արել աջակցել Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլիի և Ամիր Օհանայի ներկայացրած նախագծին, որով կոչ են անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ: Իսրայել Կացը նաև քննադատել է Թուրքիայի նախագահին` ընդգծելով, որ նա ատում է Իսրայելը: «Նա «Մուսուլման եղբայրների» և ՀԱՄԱՍ շարժման մարդն է, և հենց Գազայում ինչ-որ բան է տեղի ունենում, նա սկսում է աշխատել ու դա անում է շատ ծայրահեղ կերպով»,- ասել է Կացը:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:

Հայերեն العربية English Русский

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին