Շիրակի պետհամալսարանի ռեկտորը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Շիրակի պետական համալսարանում տեղի կունենան բուհի ռեկտորի նոր ընտրություններ: Բուհի խնդրի հանգուցալուծման նպատակով մայիսի 15-ին բուհում էր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նախ հանդիպում ունեցավ ռեկտոր Սահակ Մինասյանի և ուսանողների ու դասախոսների հետ, ապա պատասխանել լրագրողների հարցերին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ասուլիսի ընթացքում նախարարը տեղեկացրեց, որ մինչ բուհի ռեկտորի նոր ընտրությունները բուհը կղեկավարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: «Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է դիմել, սա փոխզիջումային ողջունելի քայլ է առկա իրավիճակը հանդարտեցնելու եւ ակադեմիական գործընթացը վերականգնելու համար: Ես պորֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԿԳ նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից, եւ որեւէ մեկին առավելություն չի տրվելու: Ես հաջորդ շաբաթ կրկին կգամ Գյումրի, կհանդիպեմ դասախոսների եւ ուսանողների հետ»,- նշեց նախարարը:

Հանդիպման ժամանակ Սահակ Մինասյանը վստահեցրեց, որ իր կողմից պաշտոնը լքելու որոշումը կապ չունի բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի հետ: «Ամեն ինչ չկապենք դրա հետ: Մեր մոտ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, և եթե չլինեին այդ խնդիրները, ամեն ինչ իրավական դաշտ կտեղափոխվեր»,-նշեց Սահակ Մինասյանը՝ փաստելով, որ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականից հետո բուհի նոր կառավարման խորհրդի կազմ ձևավորելու անհրաժեշտություն է առաջ եկել: Սահակ Մինասյանը չմանրամասնելով հետագա քայլերն այդ թվում արդյոք կմասնակցի՞ բուհի ռեկտորի նոր ընտրություններին: «Հետոի մասին կասեմ հետո»,-հավելեց Սահակ Մինասյանը:

«Կարծում եմ, բոլոր մնացած բուհերում և ուսումնական հաստատություններում խնդիրները պետք է այսպես լուծվեն՝ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով: Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, պետք է հաշվի առնեք, որ Հայաստանում ունենք նոր իրողություններ, բայց այդ իրողությունները չպետք է մեզ հանեն օրենքի ու օրինականության դաշտից: ՀՀ ԿԳ նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է: Մենք կողմնապահություն չենք դրսևորում, ԿԳ նախարարությունը ելնում է ոլորտի շահերից, և որևէ մեկին առավելություն չենք տալու»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել կողմերի հետ: «Ինձ համար անընդունելի էր բուհում ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում «լուծվում էր» Հայաստանի բուհերից մեկի՝ Շիրակի համալսարանի հարցը»,-հավելեց նախարարը:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից