Հասարակական

Առողջապահության նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փորձագետի հետ

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փորձագետի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ասիական զարգացման բանկի փորձագետ Հիդդո Հյուիթզինգին մայիսի 14-ին հյուրընկալել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մանրամասնելով այցի նպատակը` փորձագետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների պլանավորման և ծառայությունների արդյունավետ իրականացման նախաձեռնություններին։

Խորհրդատվության շրջանակներում Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ամբուլատոր և հիվանդանոցային ծառայությունների մարդկային ռեսուրսների ու հաստատությունների կարողությունների պլանավորման ուսումնասիրության աշխատանքային քայլեր, քննարկել ապագա ծրագրերը և առաջարկությունները:

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ասիական զարգացման բանկի դերն առողջապահության համակարգի հետագա զարգացման և փոխհամագործակցության գործընթացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում