Սկսում է ժողովրդին ծառայելու նոր փուլ. նախարար Մանե Թանդիլյանը փոփոխություններ է խոստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը խոստանում է ամեն օր անել հնարավորինն ու անհնարինը՝ քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում.

«Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, համախոհներ, հարազատ մարդիկ!

Շնորհակալ եմ անթիվ-անհամար շնորհավորանքների համար, իհարկե:

Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ սկսում է հայրենիքին և ժողովրդին ծառայելու նոր՝ ավելի պարտավորեցնող ու սպասումներով լեցուն փուլ։ Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, որ պաշտոնը ինձ համար նախ և առաջ պատասխանատվություն է` ինչքան բարձր, այնքան ավելի պարտավորեցնող...

Ցավոք, տասնամյակների կուտակված խնդիրները նոր իշխանությանը փոխանցել են լրջագույն մարտահրավերներ՝ աղքատություն, գործազրկություն, հաշմանդամություն, երեխաներ, ծերեր, մարդկային ճակատագրեր...

Ամեն օր անելու եմ հնարավորինն ու անհնարինը քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար։

Հանուն համազգային նպատակների իրականացման, հանուն Հայաստանի Հանրապետության` հավատարիմ մնալով կառավարության անդամի բարձր կոչմանը...

Շնորհակալ եմ»:

Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել մայիսի 12-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:

Հայերեն Русский

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ