Հասարակական

ԶՈւ ԳՇ-ն պարտավորվել է զինվորներին ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով և որակյալ սննդով. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԶՈւ ԳՇ-ն պարտավորվել է զինվորներին ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով և որակյալ սննդով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել, որպեսզի բոլոր զինծառայողներն ապահովված լինեն հիգիենիկ պարագանքերով, զինվորական հագուստով, կոշիկով ու որակյալ սննդով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով: «Առավոտյան ես ինձ մոտ էի հրավիրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, թիկունքային ապահովման ներկայացուցչին, և մենք քննարկել ենք զինվորների ապահովման հարցը։ Ինչպես հիշում եք, ես խոսել եմ այն մասին, որ զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր, կոշիկներ և այլն։ Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Դիմելով զինծառայողների ծնողներին՝ ՀՀ վարչապետը շեշտեց, որ նրանք առանց այդ էլ շատ մեծ գործ են անում հայրենիքի համար, քանի որ իրենց զավակներին ուղարկել են հայոց բանակում ծառայելու: «Հետևաբար, պետությունը պարտավոր է ձեր երեխաներին ապահովել ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, վերջացրած հագուստով, ներքնաշորերով և սնունդով։ Ես ձեզ կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, զինվորական հագուստ և կոշիկ և այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորներին: Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ իրենք ապահովված չեն այդ պարագաներով՝ հագուստով, հիգիենիկ պարագաներով, կոշիկով, ներքնաշորով, այս պարագայում ես ձեզ կոչ եմ անում դիմել վարչապետի աշխատակազմ կամ այդ մասին բարձրաձայնել մամուլի միջոցով: Մենք մոնիթորինգ կանենք և այդ խնդիրներին լուծում կտանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պարտավորվել է զինվորներին ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև որակյալ սննդով: «Ես ձեզ խնդրում եմ, եթե կան բողոքներ կապված սննդի հետ, դիմեք վարչապետի աշխատակազմ, որպեսզի մենք այդ խնդրով զբաղվենք։ Հիմա արդեն ստացել եմ հավաստիացումներ, որ այդ խնդիրները կլուծվեն, և եթե հանկարծ պարզվի, որ այդ հավաստիացումից հետո այդ խնդիրները չեն լուծվել, դրան կհետևի խստագույն պատասխանատվություն բոլոր այն պատասխանատուների, ովքեր պիտի լուծեին այդ խնդիրը, բայց չեն լուծել»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում