Մունդիալի հետ կապված ՌԴ 11 քաղաքներում գործելու է հատուկ ռեժիմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության խաղերը դիտելու մեկնող քաղաքացիները առաջնության անցկացման քաղաքներ մուտք գործելուց 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ներքին գործերի նախարարության համապատասխան տարածքային մարմնում ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Ի գիտություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների,

ՖԻՖԱ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության նկատառումներով ՌԴ որոշ քաղաքներում մայիսի 25-հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ: ՀՀ քաղաքացիները ՌԴ այդ քաղաքներ մուտք գործելուց 24 ժ ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում»,- գրել է Տիգրան Բալայանը։

Նա ներկայացրել է այն քաղաքների ցանկը, որտեղ նշված ժամանակահատվածում գործելու է հատուկ ռեժիմը՝ Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի։

Ավելի վաղՀայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

  • oտարերկրյա քաղաքացիները,այդ թվում՝ նաև ՀՀ քաղաքացիները,պարտավոր ենՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո24ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
  • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
  • նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորել էր պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները և հիշեցրել, որոր անգամ փոքրիրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա