Հայաստանում առաջիկա օրերը տեղումնառատ կլինեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևան քաղաքում`

Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Հայերեն English Русский