ՀՀ զինուժը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վարժանքների վերաբերյալ հատուկ ռեպորտաժը կցուցադրվի մայիսի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Զինուժ» հաղորդաշարի շրջանակներում:

«Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։ Հայաստանը «Սմերչ» համակարգերը ձեռք է բերել Ռուսաստանից: Դրանք ցուցադրվել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում:

Հայերեն العربية English Русский