Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում իրենց անունից կեղծ հայտարարություններ չտարածել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը, միությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում, որոնք իրականության հետ կապ չունեն:

Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ռուսաստանի հայերի միությունն աջակցություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:

«Վերջին շրջանում անհայտ անձինք հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում Ռուսաստանի հայերի միության անունից: Սրա հետ կապված հրավիրում ենք ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ հանրության ուշադրությունը, որ Ռուսաստանի հայերի միության ցանկացած հայտարարություն, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությոնւները միշտ հրապարակվում են մեր կազմակերպության պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org-ում: Խնդրում ենք հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միությունը չէ, չդիտարկել որպես մեր կազմակերպության հետ կապ ունեցող կամ իրականությանը համապատասխանող»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել