Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը Հայաստան այցի ընթացքում տարածած հայտարարությամբ հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում:

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցելենբազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, և դրա համար եմ ես այսօր Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է իր պատմության դժվարին փուլը: Ռուսաստանը, լինելով Հայաստանի ամենամոտ գործընկերը, ուշադիր և անկեղծ մտահոգությամբ, հետևում է երկրում ծավալվող զարգացումներին:«Վստահ ենք, որ դարերի ընթացքում ձեռքբերված իմաստությունը կնպաստի երկրին արագ վերադառնալ բնականոն կյանքին: Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում և կառուցողական երկխոսության պատրաստակամություն: Խաղաղություն և բարեկեցություն եղբայրական հայ ժողովրդին»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նիկոլայ Ռիժկովը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Ռիժկովը միջազգային ասպարեզում մշտապես հանդես է գալիս հայանպաստ դիրքորոշումներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության անհրաժեշտությունը։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է Հայաստանի ազգային հերոս Հայաստանի բարձրագույն կոչման:

Հայերեն English Русский

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս Խանդանյան

Լիբանանում իսրայելական հարձակումներից 2 մարդ է վիրավորվել

Իրանի պատասխան հարվածներից ԱՄՆ-ին հասցված վնասը The Wall Street Journal-ը գնահատել է 13 միլիարդ դոլար

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Հայաստանում հաջող բիզնես գործունեություն սկսելու համար ապրանքների TOP 10 կատեգորիաներ

Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Նավուր Լիմոնադ»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Կապանում բեռնատարը բախվել է «ԳԱԶԵԼ»-ին. 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. Ջուլհակյան

Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը