Բողոքի ակցիաների եւ դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 16 դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարՆիկոլ Փաշինյանի գլխավորած ակցիաների ընթացքում, խիստ նախնական տվյալների համաձայն, լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեինախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ 10 օրերիբողոքի ակցիաների եւ դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 16 դեպք է արձանագրվել։ «Ես շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին, ովքեր այս դրամատիկ իրադարձությունների ֆոնին, հաճախ վտանգելով իրենց առողջությունը, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը տեղեկացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ակտիվ լուսաբանում էր հատկապես օնլայն մեդիան: «Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, լրատվամիջոցների վրա է լինելու հասարակությանը տեղեկացնելու պարտականությունը: Այդ ֆոնին չեն բացառվում նաև բռնությունները»,-հավելեց նա:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026