Հասարակական

Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը

1 րոպեի ընթերցում

Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը, երբ Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել էր Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին:

Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հունիսի 16-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում