Լրագրողների անկախ արհմիությունը հավաքների օրերին մասնագիտական գործունեության խոչընդոտման 10 դեպք է արձանագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների անկախ արհմիությունը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ակցիաների օրերին մինչ այժմ արձանագրել է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնության կիրառման 10 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արհմիության ղեկավար Լևոն Սարդարյանը:

«Մասնագիտական գործունեության խոչընդոտման տասը դեպքից երկուսը գրանցվել է նույն մարդու ՝ Տիրայր Մուրադյանի նկատմամբ: Բռնության ենթարկված լրագրողներից են Արուս Հակոբյանը, Անի Գրիգորյանը, Արտակ Խուլյանը, Լիանա Եղիազարյանը, Հովհաննես Սարգսյանը: Վերջին դեպքն այս պահի դրությամբ գրանցվել է ապրիլի 22-ի ուշ երեկոյան՝ ժամը 22:00-ից հետո «Ռադիոլուրի» թղթակից Ազա Սարգսյանի նկատմամբ»,-ասաց Սարդարյանն ու հավելեց, որ բռնություն կիրառվել է ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական քաղաքացիների կողմից:

Սարդարյանի խոսքով՝ ոստիկաններին խստագույնս հրահանգված է չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությանը: Միաժամանակ նա նկատեց, որ որոշ դեպքերում, երբ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել են քաղաքացիները, ներկա գտնված ոստիկանները չեն միջամտել: Ասվածի օրինակն է ապրիլի 21-ին Արտաշատում լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնությունը:

Նրա կարծիքով՝ լրագրողների հետ վերջին օրերին կատարված որոշ դեպքեր համակարգված բնույթ չունեն, և պարզապես առանձին ոստիկանների և որոշ մարդկանց ոչ պատշաճ վարքի հետևանք են: «Շատ քիչ բացառությամբ՝ հավաքների ողջ ընթացքում լրագրողներն աշխատել են պրոֆեսիոնալ: Լուսաբանման որակը ևս շատ լավ է եղել: Բարեբախտաբար, հիմքեր չկան պնդելու, որ այն լրագրողները, ովքեր ինչ-որ կերպ տուժել են, իրենց այդ պահին ոչ պրոֆեսիոնալ են պահել: Նաև նրանք օրենքով նախատեսված կարգով կրել են բեյջեր»,-նշեց Սարդարյանը:

Անդրադառնալով լուսաբանումներին՝ նա նշեց, որ իրադարձության ուղիղ հեռարձակումները նպաստում են, որ լրատվամիջոցները հնարավորինս զերծ մնան սուտ տեղեկություն հաղորդելուց:

ԱզգայինժողովիպատգամավորՆիկոլՓաշինյաննապրիլի 13-իցԵրևանումակցիաներէկազմակերպում՝դրանքանվանելովքաղաքացիականանհնազանդությանխաղաղակցիաներ:Յուրաքանչյուրօրմարդիկդուրսենգալիսփողոց,փորձումդադարեցնելերթևեկությունը, շարժվում երթերով:Ապրիլի 22-ինՓաշինյանըձերբակալվելէՀՀՀՔԾքննիչիվարույթումքննվողքրեականգործիշրջանակումհանցագործությանկատարումըկանխելունպատակովՕրենքովսահմանվածկարգիխախտմամբհավաքդիտավորությամբկազմակերպելուևանցկացնելուանմիջականորենծագածկասկածանքով,ՀՀՍահմանադրության 96-րդհոդվածի 2-րդմասիպահանջներիպահպանմամբ:

Հայերեն Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս