Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: «Իհարկե, եթե քաղաքացիական կանոնների մեջ իրենց պարտականությունները կատարելու դեպքում ոստիկանները որոշակի կոշտ քայլեր են ձեռնարկել, ես դա չեմ ողջունում: Բայց ես, անպայման, ցանկանում եմ մեր ոստիկանության գնահատականը տալ. այս օրերի ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձևով: Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է մատնանշենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այս նյարդային, սթրեսային վիճակում ինքը չի բացառում, որ հնարավոր է՝ եղել են խախտումներ, չարաշահումներ: «Մենք պե՞տք է դրա հետևից գնանք՝ այո, բայց այնքան համբերատար, որքան հայ ոստիկանն է եղել այս օրերի ընթացքում: Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, կամայական այլ երկրում, որի օրինակը Ձեզ համար կարող է ոգևորիչ լինել, կարող եք չհանդիպել այսքան հանդուրժող ոստիկան, երբ դիմացը կանգնած՝ ինչ ասես ասում են, թքում են, արժանապատվությանն են կպչում: Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ էլ նյարդեր ունեն և իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես բոլորս, ունեն տուն, ընտանիք, մայր, երեխա, որոնք եթե վաղը, մյուս օրը սահմանում խնդիր լինի, գնալու են մեզանից շուտ: Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը:

Հայերեն Русский

Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները

Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները

Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ