Հասարակական

ՀԲԸՄ-ն ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար խոհեմ երկխոսության կոչ է անում

2 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ-ն ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար խոհեմ երկխոսության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կոչ անելով գնալ խոհեմ երկխոսության մտահոգիչ խնդիրները քննարկելու համար:

«Ինչպես աշխարհի բոլոր հայերը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հետեւում է Հայաստանում ընթացող ցույցերին եւ զարգացումներին: Սփյուռքը հետեւում է այս իրադարձություններին խորը մտահոգությամբ: Մենք աջակցում ենք քաղաքացիներին խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքն իրացնելու հարցում. այս արժեքները առանցքային են ժողովրդավարության եւ ժողովրդավարական պետություններ կառուցելու համար: Մտահոգիչ է դժգոհության մակարդակը, սակայն մենք ոգեւորված ենք՝ տեսնելով ներգրավվածության մակարդակը, հատկապես մեր երկրի երիտասարդ քաղաքացիների կողմից: Հայաստանը անցում է կատարում նախագահականից խորհրդարանական հանրապետության. մի համակարգ, որը միտված է քաղաքացիներին տալու ավելի մեծ հնարավորություն՝ մասնակցելու իրենց երկրում որոշումների կայացման գործընթացին: Ելնելով կարեւոր ներքին եւ արտաքին մարտահրավերներից, որոնց առճակատվում է Հայաստանը, ՀԲԸՄ-ը կոչ է անում գնալ խոհեմ երկխոսության ՝ բաց քննարկելու մտահոգիչ խնդիրները եւ կառուցողական աշխատանք տանել լուծումների ուղղությամբ: Միայն միասին աշխատելով մենք կհաղթահարենք մեր ազգի առջեւ ծառացած մարտահրավերները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում