Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցներից մեկը Երևանի Արշակունյաց պողոտայում շրջեց իր մեքենան փողոցի լայնությամբ և հրաժարվեց շարժվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճանապարհային ոստիկանության ծառայողները ժամանեցին դեպքի վայր և վարորդին զգուշացրեցին, որ մեքենան դուրս կբերեն հատուկ միջոցներով:

Սակայն վարորդի ակցիային միացավ մի նոր ավտոմեքենա, որը նույնպես, երթևեկելով պողոտայով, շրջեց իր մեքենան հորիզոնական դիրքով ու կայանեց:

Ոստիկանության ծառայողները երկու ավտոքարշակ բերեցին և դրանց օգնությամբ մեքենաները տարան տուգանային հրապարակ: Այդ պահին շրջվեց երրորդ մեքենան եւ նույն հորիզոնական դիրքով փակեց փողոցը:Ոստիկանական ծառայողներին հաջողվեց մտնել մեքենայի խցիկ և վարորդին դուրս բերել մեքենայից, ում ինքնազգացողությունը վատացավ, և նա ուշագնաց եղավ:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերիվարչությանպետԱշոտԱհարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կայանած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը, կամ կայանման կանոնների խախտումը (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին, ՀՀ օրենք, 18-րդ հոդված, մաս 3):

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ