Հասարակական

Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը

1 րոպեի ընթերցում

Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում