Հասարակական

Հրապարակվել են լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել են լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել է լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստով անձանց լուսանկարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի էին ենթարկել:Տիրայր Մուրադյանին տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք էին ախտորոշել:

Լրագրողը պատմել էր, որ մինչ իր նկատմամբ բռնություն գործադրելը, նկատել էր այդ երկու անձանց տարօրինակ վարքագիծը: «Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից` հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում և այլն: Երբ նկատեցին, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռանալ, սակայնմի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- ասել էր Մուրադյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում