Հասարակական

Օսիպյանը չի արդարացնում աղջկա քիթը վնասած անձի գործողությունները. եթե ոստիկան է, պետք է պատժվի

2 րոպեի ընթերցում

Օսիպյանը չի արդարացնում աղջկա քիթը վնասած անձի գործողությունները. եթե ոստիկան է, պետք է պատժվի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց հավաքված երթի մասնակից աղջիկներից մեկին, ով քթի շրջանում վնասվածք էր ստացել, ցուցաբերվեց առաջին բուժօգնություն: Աղջկա խոսքով՝ ինքը հարված ստացել է ոստիկանի անկանոն գործողության հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդտեղ էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում ճշտող հարցին, թե արդյոք ինչ հագուստ էր կրում ոստիկանը, որ կարողանան հայտնաբերել, աղջիկն ասաց. «Բոլորն էլ նույն համազգեստն են կրում, ինչպես հիշեմ»:

«Աղջիկն ասում է, որ դիտավորություն չի եղել, անկանոն շարժում է եղել, բայց դա չի արդարացնում ոստիկանի գործողությունները, հաշի առնելով, որ դիմացը աղջիկ է: Պետք է պարզել ոստիկան էր, թե ով էր»,-ասաց Վալերի Օսիպյանը՝ նշելով՝ կողմնակից է, որ պատժվի ոստիկանը, եթե ապացուցվի մեղավորությունը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյանմիջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի:Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, հրմշտոց սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին: Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում