Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ. արաբագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ: Արաբագետ Արմեն Պետրոսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում քիչ հավանական համարեց ռազմական գործողությունների շարունակությունը:

«Փաստացի այս հրթիռակոծումը կարելի է դիտարկել վերջին օրերին սիրիական հակամարտության շուրջ ծավալված լարվածության հանգուցալուծում: Տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ, սրանով, կարծես թե, լարվածության ռազմական փուլը կավարտվի: Մեծ հավանականություն կա, որ հետագա գործընթացները կտեղափոխվեն առավելապես տեղեկատվական, քաղաքական հարթություն: Հիմքեր կստեղծվեն սիրիական հակամարտության կարգավորմանը միտված նոր քաղաքական գործընթացի համար»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նկատեց, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածները հստակ թիրախավորված էին, սա նշանակում է, որ հարվածող կողմը մեկ նպատակ է հետապնդում, պատժել կատարված քիմիական հարձակման դիմաց:

«Ակնկալվում է, որ հրթիռակոծությանն ուղղված պատասխանները կլինեն քաղաքական դաշտում»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին