Հասարակական

ԱՄՆ-ն ՀՀ կառավարությանը լրացուցիչ 10 մլն 677 հազար դոլար դրամաշնորհ կհատկացնի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ՀՀ կառավարությանը լրացուցիչ 10 մլն 677 հազար դոլար դրամաշնորհ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխության կնքման առաջարկությանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է լրացուցիչ 10 մլն 677 հազար դոլարի ֆինանսական հատկացում:

«Այն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ միջոցներն դրամաշնորհ են, ինչին Սուրեն Կարայանը դրական պատասխան տվեց:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում