«Բուրգեր Քինգ»-ն առաջին եռամսյակում ալկոհոլի վաճառքի լիցենզիա ստանալու հայտ չի ներկայացրել. Կենտրոնի համայնքապետ Արա Սադոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող գազի բալոնի պայթյունն է: «Արմենպրես»-ը փորձել է պարզել` արագ սննդի կետն ունեցել է արդյոք ալկոհոլային խմիչք վաճառելու թույլտվություն: Մեր հարցմանն ի պատասխան` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը գործակալությանը պատասխանեց, որ 2018-ի առաջին եռամսյակի համար նախատեսված տուրքի վճարումն արվել է, սակայն համապատասխան հայտ չի ներկայացվել:

«Բուրգեր Արմ» ՍՊԸ-ին ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվություն է տրամադրվել 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար, որից հետո 08.01.2018 թվականին վերը նշված ՍՊԸ-ի կողմից կատարվել է 2018 թվականի առաջին եռամսյակի համար Երևան քաղաքի ավագանու 21/12/2016 թ. Երևանի համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին 636-Ն որոշմամբ նախատեսված տեղական տուրքի վճարումը, սակայն թույլատվության տրամադրման փաստաթուղթը չի ձևակերպվել, հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության 19. 07.2007թ. ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և/կամ/ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին 843-Ն որոշման համապատասխան հայտ չի ներկայացվել»,-նշում է Արա Սադոյանն իր պատասխանում:

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը 2017 թվականի նոյեմբերին, օրենքով սահմանված կարգով, ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, ինչի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո ընկերությունը դիմել է՝ թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանն ստանալու շարունակել ծառայության մատուցումը:

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը: Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (16 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (14 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի(24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա