Հասարակական

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չինարիի հատվածում ադրբեջանական զինուժի դիվերսիայի  հետևանքով 3 հայ զինծառայողի սպանության վերաբերյալ գործը

1 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չինարիի հատվածում ադրբեջանական զինուժի դիվերսիայի  հետևանքով 3 հայ զինծառայողի սպանության վերաբերյալ գործը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի գործը, որը վերաբերվում է 2016թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի համայնքում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երեք հայ զինծառայողի սպանությանը:

Գործն առնչվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին, որի առաջին մասը կյանքի իրավունքի խախտումն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ-ին դիմել են զոհված զինծառայողներ՝ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996-ին ծնված Էրիկ Աբովյանի և 1990-ին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողներն ու քույր-եղբայրները:

Նրանց շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում