«HALO Trust»-ը հրապարակել է Արցախում զոհվածների անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է Արցախի Հանրապետության Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները: Նրանք են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով երկու վիրավորները ներկայում Ստեփանակերտի հիվանդանոցում են, «HALO Trust»-ը կապվել է բոլոր տուժածների ընտանիքների հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք արել քննիչներին զեկուցել միջադեպի բոլոր փաստերի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«HALO Trust»-ի ներկայացուցիչները հայտնել են «Ազատություն» ռադիոկայանին, որ թե՛ մահացածները, թե՛ վիրավորները Արցախի բնակիչներ են:

Միջադեպի առնչությամբ խոսել է «HALO Trust»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանը՝ ասելով. «Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ, նրանցից բացի, էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ի ցույց է դնում այն, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ինչպես նաև ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները մահացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն ավելի ապահով դարձնելու աշխատանքի ժամանակ»:

Ավելի վաղ «Արմենպրես»-ին հաջողվել էր պարզել, որ վիրավորվածները 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանն են: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից գործակալության հետ զրույցում տեղեկացրել էին, որ Գարիկ Վահիրյանի ոտքերը վիրահատվում են: «Արամ Մկրտչյանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-հայտնել էին հիվանդանոցից:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում