Հասարակական

Սարատովում ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սարատովում ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է sarnovosti.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի վրա՝ Նովոռոսլյաևկա գյուղի մոտակայքում, որտեղ ՎԱԶ -21010 մակնիշի մարդատար մեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին:

ՎԱԶ -21010-ի ղեկին եղել է 1991 թվականին ծնված Արմեն Ղազարյանը: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել ղեկը և, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել է բեռնատարին:

Ավտովթարի հետեւանքով մարդատարի վարորդը և նույն մեքենայում գտնվող ուղևորը` 1990թ. ծնված Սերյոժա Հարությունյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում