Հասարակական

Երեւան-Տվեր ավտոբուսի վթարի վիրավորներից մեկը մահացել է Պավլովսկի հիվանդանոցում

2 րոպեի ընթերցում

  Երեւան-Տվեր ավտոբուսի վթարի վիրավորներից մեկը մահացել է Պավլովսկի հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանից Տվեր ուղեւորված եւ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի վիրավորներից մեկը մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 26-ին, ժամը 14:25-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կմ-ին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը մահացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սարդարյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վիրավորներից ևս 8 բուժօգնություն էին ստանում ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցում:

1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանի, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանի, 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանի, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, 1972 թ. ծնված Տիգրան Բաբաջանյանի, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանի վիճակը` կայուն ծանր, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանի, 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

ԵրևանիցՏվերուղևորվողավտոբուսնուբեռնատարըբախվելենմարտի 20-ին:Բեռնատարիվարորդըևավտոբուսիմեկուղևորտեղումմահացելեն:Ավտոբուսում 50մարդէեղել՝ 48ուղևորև 2վարորդ:Տարբեր վիրավորումներ էր ստացել9քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում