Հասարակական

Հայոց ցեղասպանության մասին Ուկրանիայի հայերի միության հեղինակած հոլովակը կմասնակցի Կաննի կինոփառատոնին

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության մասին Ուկրանիայի հայերի միության հեղինակած հոլովակը կմասնակցի Կաննի կինոփառատոնին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար, հայեր» խորագիրը կրող հոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընտրվել է Կաննի 71-րդ կինոփառատոնին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է analitikaua.net-ը:

Կինոփառատոնի ընթացքում հոլովակը կցուցադրվի ոչ մրցութային CANNES SHORT FILM CORNER ծրագրի շրջանակներում: Այն ցուցադրության կդրվի կինոշուկայի ուկրաինական տաղավարում:

Ուկրանիայի հայերի միության մամուլի ծառայությունը նաև հիշեցնում է, որ հոլովակն արդեն իսկ մասնակցել է միջազգային կինոփառատոնների: Մասնավորապես, հոլովակը պատվավոր երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: Անիմացիայի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և նրա գործընկեր Անդրեյ Լիդագովսկին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում