Հասարակական

Կառավարությունը խոստանում է բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը խոստանում է բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թթ. ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշեց, որ ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի լրամշակված տարբերակում ամփոփվել են 2015-2017թթ. կատարված աշխատանքները, ամրագրվել են արդի խնդիրները և նշվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները:

«Արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի կառավարման արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների բարելավում»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում