Հասարակական

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ

2 րոպեի ընթերցում

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում մարտի 14-ին տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են գտնվել ԱԺ՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի շուրջ երկու տասնյակ անդամներ: Քննարկման նպատակն էր ընդհանուր համաձայնություն ձևավորել օրենքի նախագծի առանցքային դրույթների վերաբերյալ:

Աշխատանքային քննարկմանը փոխնախարար Քոչարյանը մասնակիցներին ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում նրանցից ստացված գրավոր առաջարկությունների հիման վրա օրենքի նախագծում կատարված փոփոխությունները: Այնուհետև, ծավալված քննարկումների արդյունքում ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամներիհետ մի շարք դրույթների վերաբերյալ ևս համաձայնություն է ձեռք բերվել, ինչի արդյունքում խմբագրված օրենքի նախագծի վերջնական տարբերակն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Կառավարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում