Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ ապագա սենատորի կյանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը կյանքի փրկության համար պարտական է հայ զինվորին: Այս մասին նա իր ելույթում նշել է մարտի 9-ին, երբ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները նրան պատգեւատրել են Ազգային ժողովի պատվո մեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռեւս որպես ԱՄՆ Կոնգրեսի շարքային աշխատակից` Մարկ Քըրքն այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ:

«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի եւ հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»,-ասել է նա:

Այդ այցելությունից սենատորը եւս մեկ դաս է քաղել: Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար էր եւ անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը, առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է հիշում հայերին, կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիտլերի սարսափելի հարցը:

«Ո՞վ է հիշում հայերին՝ ե՛ս եմ հիշում հայերին, եւ մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»,-ասել է նա:

Սենատորի պաշտոնին Մարք Քըրքի հայանպաստ աշխատանքի ծավալն աննախադեպ էր, նշում են ԱՄՆ-ի հայ համայնքի կարեւորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Բրայըն Արդունին ու Արամ Համբարյանը: ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն էլ շնորհակալություն է հայտնել Հայաստանի անունից:

«Դուք ձեր ուրույն տեղն եք գրավել մեր սրտերում, մենք էլ հույս ունենք՝ Հայաստանը ձեր սրտում իր տեղն ունի»,-նշել է դեսպանը:

Պատվո մեդալը փոխանցելիս Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ տարիներ առաջ հետեւելով Մարկ Քըրքի գործունեությանը չէր պատկերացնում, որ հենց ինքն է հանձնելու մեդալը:

«Ես նույնիսկ չէի կարող երազել, որ պատիվ կունենամ այս մեդալով պարգեւատրել հարգարժան սենատորին»,-հավելել է Արփինե Հովհաննիսյանը:

Տեղեկանալով, որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, սենատոր Քըրքը, ով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է, անմիջապես կատակել է:

«Եթե ԱՄՆ-ում իրադարձությունները վատ ընթանան եւ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը ձախողվի, մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու»,-ասել է Մարք Քըրքը:

Հայերեն العربية English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի