Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով: Ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան պողոտայի կենտրոնական հատվածով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ցուցանակի վրանշված է՝ «Զաբել Եսայան. 1878-1943. հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ»

Ճեմուղու բացմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ շրջանի ղեկավար Ֆրեդրիք Կալանդրան, Փարիզի 11-րդ շրջանի ղեկավար Ֆրանսուա Վուլինը:

Զաբել Եսայանը նախկին դարասկզբի անվանի հայ գրող, հրապարակախոս և թարգմանիչ է:Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ։ Հայ գրականության մեջ բարձրացրել է կնոջ դերին առնչվող հարցեր:

Հայերեն العربية English Русский

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր

Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանության սահմանափակման հարցով

Երևանում անցկացվող «Նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա»-ի ղեկավարին