Forbes-ի «Միլիարդատերեր-2018» վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է հայազգի երեք գործարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Forbes հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ երեք գործարար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Միլիարդատերեր-2018» վարկանիշում Ռուսաստանում գործունեություն ծավալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 3,7 միլիարդ դոլար կարողությամբ ընդգրկվել է 606-րդ հորիզոնականում: 2,7 մլրդ դոլար կարողությամբ արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը զբաղեցնում է 887-րդ տեղը:

«Միլիարդատերեր 2018» վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը 112 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, 90 մլրդ դոլարով նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ 84 մլրդով երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:

Ամենահարուստների տասնյակում են ընդգրկվել նաև LVMH ընկերությունը ներկայացնող ֆրանսիացի Բեռնար Արնոն՝ 72 մլրդ կարողությամբ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 71 մլրդ-ով, Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 70 մլրդ-ով, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը՝ 67,1 մլլրդ-ով, ամերիկացի Կառլոս Կոչը՝ 60 մլրդ-ով, նույնքան կարողությամբ Դևիդ Կոչը և ամերիկացի Լարի Էլիսոնը՝ 58,5 մլրդ դոլար կարողությամբ:

Հայերեն العربية Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի