Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչները մարտի 6-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ալևիների Եվրոպական տարբեր երկրների կազմակերպությունների ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ալևիներին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Հայ-պառլամենտական միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամ,«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի խոսքով` այցը նախաձեռնել են Ալևիների եվրապական կառույցը:

« Եվրոպայում 2 միլիոն ալևիներ են ապրում,իսկ Փոքր Ասիայում` ավելի քան 15 միլիոն: Ալևիներն իրենց մշակույթով, կրոնական որոշ ծեսերով շատ նման են հայերն,նույնիսկ բառերի խմբեր կան, որոնք նույն են: 1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ Թուրքիայի իշխանությունների կողմից բավականին շատ ալևիներ սպանվեցին, և նպատակը մեկն է ` այն ազգերը,որոնք տուժել են թուրքական իշխանությունների՝ դարերի ընթացքում վարած քաղաքականության հետևանքով, պետք է միավորվեն և իրենց իրավունքները պաշտպանեն, ինչպես նաև վերականգնեն արդարությունը»,-ասաց Ախոյանը:

Նրա խոսքով` ասոցիացիան համագործակցում է նաև պոնտացի հույների,ասորիների,արամեացիների ու բոլոր այն ազգերի հետ, որոնք ապրում են Փոքր Ասիայում:

Ալևիները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Հայերեն العربية

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի