Նյու Յորքում կայացան տարվա առաջին «Ավրորայի երկխոսությունները»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում կայացան 2018 թվականի առաջին «Ավրորայի երկխոսությունները» (Aurora Dialogues):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ, հրավիրել էր մարդասիրական հանրույթի նշանավոր ներկայացուցիչների՝ «Համերաշխություն առանց սահմանների. Հերոսի ուղին» նշանաբանի ներքո:

Մասնակիցները քննարկում էին, թե աղետի պայմաններում ի՞նչն է մարդկանց դրդում սեփական կյանքը վտանգի ենթարկելով ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։

«Մեզ համար պատիվ է «Ավրորա»-ի հետ միասին առաջ մղել մարդկային մեծահոգությունը, քանի որ դա է նաեւ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման դրական ու ճշմարիտ ժառանգությունը»,– նշեց Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ալիս Գրինվալդը։

Գլխավոր զեկույցով հանդես եկավ նշանավոր հոգեբան, Heroic Imagination Project կազմակերպության հիմնադիր նախագահ, Սթենֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն: Նա խոսեց հերոսության հոգեբանական այն դրդապատճառների մասին, որոնք ոմանց մղում են ոտքի կանգնել, երբ ուրիշները գերադասում են կողք կանգնել։

Կլոր սեղանի ընթացքում, որը վարում էր «Վաշինգթոն Փոսթ» օրաթերթի սյունակավար Դեյվիդ Իգնեյշըզը, «Ավրորա» մրցանակի 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն պատմեց աղետները դիմագրավելու եւ հաղթահարելու սեփական փորձի մասին։

Կլոր սեղանի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի Նավահանգստային վարչական շրջանի ոստիկանության Հատուկ գործողությունների ուժերի պաշտոնաթող լեյտենանտ Բիլ Քիգանը, որը եղել է Համաշխարհային առեւտրի կենտրոնի որոնողական-փրկարարական ուժերի գիշերային հերթափոխի հրամանատարը՝ աշխատելով դեպքերի էպիկենտրոնում 2001 թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ 2002 թ. մայիսի 30-ը։ Լեյտենանտ Քիգանը հիմնադրել եւ նախագահում է H.E.A.R.T. 9/11 (Healing Emergency Aid Response Team) կազմակերպությունը, որը զբաղվում է աղետներին արագ արձագանքելու, առանձնակի տուժած վայրերում համայնքային կենտրոնները վերակառուցելու խնդիրներով։

«Մարգարիտն ու լեյտենանտ Բիլ Քիգանը մարմնավորում են աղետը հաղթահարող մարդու անօրինակ խիզախությունն ու կյանքի անհավատալի ուղին։ Մարգարիտն ինքը փրկվելուց հետո ձեռնամուխ եղավ հազարավոր մարդկանց փրկությանը»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ հավելեց:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորքային արժեքներից է բարեգործության շղթան անխախտ պահելու եւ դրա ազդեցությունն ապահովելու գործը։ Այս հերոսները վտանգի են ենթարկել ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Ամենաքիչը՝ մենք պարտավոր ենք աջակցել նրանց եւ նրանց պայքարին՝ վառ պահելու համար մարդկային արժեքներն ու մեծահոգության ոգին», - հավելել է Վարդան Գրեգորյանը:

Aurora Dialogues հաջորդ երկխոսությունները տեղի կունենան հունիսին Երեւանում՝ որպես 2018 թ. «Ավրորա» մրցանակաբաշխության գլխավոր արարողությանը նախորդող միջոցառումների մաս։

Հայերեն English Русский

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ

Մանկության մեղեդիներով մեկնարկեց «Կողբ-Վարդավառ»-ի առաջին օրը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինծառայողների մարզումների կադրեր «ՏՈՐՔ», «ՄԻՀՐ» և «Ատլանտ» համակարգերով

GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին

Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին

Արարատի ցեմենտի գործարանը աշխատում է ամբողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել