1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից,ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: