Վրաստանի վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգեց անմեղ զոհերի հիշատակը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգեց անմեղ զոհերի հիշատակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/924767.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետին ուղեկցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Գիորգի Կվիրիկաշվիլին հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց, ծաղիկ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանի վարչապետը ջրեց նաև Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում 2016-ին իր կողմից տնկված եղևնին:
Վրաստանն այն երկրների թվում է, որը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: