Հասարակական

Հայ իրավաբանները Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել

1 րոպեի ընթերցում

Հայ իրավաբանները Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ իրավաբաններ Միքայել Ամերյանն ու Արմենուհի Աշվանյանը Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունիպաշտոնական կայքը:

Դատավորները Կալիֆորնիայի «հայկական փաստաբանների միության» ներկայացուցիչներ են:

43-ամյա Միքայել Ամերյանը 2003 թվականից զբաղեցնում էր Լոս-Անջելեսի դատախազության համայնքային փաստաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46-ամյա Արմենուհի Աշվանյանը՝ Գլենդելի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է, ով 2005 թվականին Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում