Հասարակական

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Ղազախստանում ՀՀ դեսպանությունում

1 րոպեի ընթերցում

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Ղազախստանում ՀՀ դեսպանությունում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցում էին հայ համայնքի գործարար, մշակութային, կրթական ոլորտների տասնյակ ներկայացուցիչներ, դեսպանության ղազախստանցի բարեկամներ:

Ընդունելության ընթացքում դեսպան Արա Սահակյանը, ելույթ ունենալով ներկաների առջև, արժևորեց շարժման պատմական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի վերարծարծման, արցախահայության իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար շարունակական պայքարում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Արա Սահակյանն ընդգծեց, որ շնորհիվ շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլ նաև երկարատև ընդհատումից հետո ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար:

Ընդունելության ավարտին ցուցադրվեցին Արցախյան ազատամարտի կարևոր փուլերը լուսաբանող տեսանյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում