Լույս է տեսել Ամերիկա ժամանած առաջին հայի մասին Հայկ Դեմոյանի մենագրությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել պ.գ.դ. Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» նոր մենագրությունը: Գիրքը նվիրված է առաջին հայի՝ Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը. 1618թ., Մարտին անունով(Martin the Armenian)առաջին հայը ժամանեց Վիրջինիա: Առաջին հայի ժամանումն ազդարարեց նաև հայ գաղթականների հոսքի մասին, գաղթականների, ովքեր իրենց հետ Նոր երկիր բերեցին սեփական սովորույթները, կենսակերպը, խոհանոցը և մտածելակերպը: Նրանք ուսանողներ էին, արհեստավորներ, առևտրականներ, հողագործներ, ովքեր եկել էին Ամերիկա՝ գոյատևելու և հայրենիքում մնացած՝ շահագործման ու բռնության պայմաններում տառապող իրենց ընտանիքներին օգնելու մեծ հույսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, 620 էջանոց պատկերազարդ աշխատությունն ունի 2200 լուսանկարներ, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ պատկերներ, որոնք ցույց են տալիս հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև հայերի առավել նշանակալից ներդրումները Ամերիկայում:

Հատորը ներառում է ՀՀ և ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ: Գրքի գլուխները և նկարազարդումները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ ընդգրկելով 1618-ից մինչև 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը:

Այսօր հայերը և հայկական մշակույթի հետքերը տեսանելի են Ամերիկայի գրեթե բոլոր նահանգներում. հայ բժիշկները, ինժեներները, ճարտարապետները, դերասանները, կինոգործիչները, երգիչները, հաջողակ մտավորականներն ու գործարարները կամրջում են ԱՄՆ-ը և Հայաստանը ամուր հենասյուներով:

Այս հատորը հայ-ամերիկյան համայնքի ամբողջական պատմությունը ներկայացնելու առաջին փորձն է:

Այն նաև յուրահատուկ հարգանքի տուրք է Ամերիկայում հաստատված այն հայերի հիշատակին, ովքեր իրենց եռանդուն ջանքերն են գործադրել հայ-ամերիկյան կապերն ամրապնդելու գործում, և երախտագիտության տուրք նրանց հիշատակին, ովքեր տառապել են հայ ժողովրդի հետ իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելիս՝ փրկելով և նոր հնարավորություն շնորհելովՀայոց ցեղասպանությունը և Մեծ երկրաշարժըվերապրած հարյուրավոր կյանքերի:

Գիրքը հրատարակվել է «Նուբար և Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից:

«Այս գիրքն ԱՄՆ-ում գլոբալ հայերի և նրանց ազդեցության մասին է: Մեծ նախաձեռնություն Հայկ Դեմոյանի կողմից: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրան և համագործակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ»,- նշում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը:

Հայերեն English

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում